14 Հուլիսի 2011, 1013 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՁԵԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2009 թվականին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացված 1000 տոննա արևածաղկի ձեթից 840 տոննան իրացնել աճուրդային կարգով` 21 հատ 40 տոննանոց լոտերով:
2. Աճուրդով իրացվող արևածաղկի ձեթի վաճառքի մեկնարկային գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` ելնելով`
1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից արձանագրված իրացվող ձեթի ընթացիկ մեծածախ և մանրածախ շուկայական գնից.
2) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայության կողմից արձանագրված արևածաղկի ձեթի ընթացիկ սպառողական գնից.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից արձանագրված ներմուծվող արևածաղկի ձեթի մաքսային արժեքից.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված արևածաղկի ձեթի ընթացիկ սպառողական գնից:
3. 160 տոննա արևածաղկի ձեթը հատկացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված 840 տոննա արևածաղկի ձեթի աճուրդային կարգով իրացումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված 840 տոննա արևածաղկի ձեթի իրացումից առաջացած միջոցները մուտքագրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: