Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 360 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.       

 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևանի Խանջյան 27 հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը:       

2. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ վճարել Երևանի Խանջյան 27 հասցեում գտնվող շենքի վարձակալ «Հայոց համազգային շարժում» կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ վարձակալության գծով ունեցած պարտքն ու տույժը:       

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված վճարման կատարումից հետո «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր:       

4. Եր—անի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ` սահմանված կարգով ճշտել նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները և տալ համապատասխան ձևակերպում։       

5. Շենքի և հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին