14 Հուլիսի 2011, 984 - Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին և <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված և <<Գավառ>> ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված`
1) 25850972 դրամ հաշվեկշռային արժեքով Գեղամազանգվածի պոմպակայանը (այսուհետ` գույք, N 2497721 վկայական, զբաղեցրած հողատարածքը 0.097 հեկտար, շինության մակերեսը 112.3 քառ. մետր) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին` պոմպակայանն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
2) 13599351 դրամ հաշվեկշռային արժեքով Գեղամազանգվածի ջրարբիացման համակարգը (այսուհետ` գույք, ճնշումային խողովակաշար, N 2423283 վկայական) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին` ջրարբիացման համակարգն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
3) 8404250 դրամ հաշվեկշռային արժեքով Սպիտակասարի ջրարբիացման համակարգը (այսուհետ` գույք, N 223282 վկայական, կապտաժի զբաղեցրած հողատարածքը 0.078 հեկտար, շինության մակերեսը 701 քառ.մետր) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղական համայնքներին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, ջրարբիացման համակարգն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով <<Գավառ>> ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի լուծումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները կատարվելու են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի և Գեղարքունիք ու Լանջաղբյուր համայնքների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված