Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2011, 981 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 731-Ն ԵՎ N 912-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետից հանել «, համայնքների վարչական սահմաններից դուրս` համապատասխան մարզպետները» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 3.1-ին կետում`
ա. «սահմանված կարգով» բառերից հետո կետը լրացնել «, բացառությամբ ինքնակամ կառուցված այն եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների, որոնք նախնական պայմանագրով նախատեսվում են անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)» բառերով,
բ. 1-ին ենթակետից հանել «կամ մարզպետի» բառերը,
գ. 2-րդ ենթակետից հանել «կամ մարզպետը» բառերը,
դ. 2-րդ ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) նախնական պայմանագրի համաձայն հանձնված եկեղեցիների ու եկեղեցապատկան կառույցների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` օրինականացման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:».
2) որոշման 5-րդ կետից հանել «, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս` համապատասխան մարզպետը» բառերը.
3) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 6-րդ կետի «բ» ենթակետից հանել «, մարզպետի» բառը, իսկ «իրավասու մարմիններ» բառերը փոխարինել «իրավասու մարմին» բառերով,
բ. 9-րդ կետից հանել «, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս` համապատասխան մարզպետին» բառերը,
գ. 10-րդ, 14-րդ և 20-րդ կետերից հանել «, իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետը» բառերը,
դ. 18-րդ և 22-րդ կետերում «22.1-ին կետով» բառերը փոխարինել «22.1-ին և 22.2-րդ կետերով» բառերով,
ե. 33-րդ կետից հանել «, համայնքների վարչական սահմաններից դուրս` համապատասխան մարզպետը» բառերը և «ընդունում են» բառերը փոխարինել «ընդունում է» բառերով,
զ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.2-րդ և 34.1-ին կետերով.
«22.2. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա ինքնակամ կառուցված այն եկեղեցիները և եկեղեցապատկան կառույցները, որոնք նախնական պայմանագրով նախատեսվում են անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին), օրինական ճանաչվելու դեպքում սույն կարգի 18-րդ կետի «բ» ենթակետով և 22-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված վճարները չեն գանձվում:»,
«34.1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված այն եկեղեցիները և եկեղեցապատկան կառույցները, որոնք նախնական պայմանագրով նախատեսվում են անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին), օրինական ճանաչվելու դեպքում սույն կարգի 35-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված վճարները չեն գանձվում:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: