Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2011, 976 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 0,15 հեկտար՝ համաձայն հավելվածի, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` տրիկոտաժի արտադրամասի կառուցման համար:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի ղեկավարին` ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված