Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2011, 974 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱ¬ՆԱԿ-ՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱ¬ՐԱ-ՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հյուպատոսական ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման, անձնագրի վավերականության ժամկետի և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը, ինչպես նաև այդ կետով հաստատված ցանկը, որոշմամբ հաստատված կանոնադրության 14.2-րդ կետի առաջին պարբերությունը և 15-րդ կետի երրորդ պարբերությունը, կանոնադրությունից հանել 1-ին կետի չորրորդ պարբերության երկրորդ նախադասությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.3-րդ կետով.
«5.3. Օտարերկրյա պետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվան, ազգանվան և հայրանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի վերջինիս` օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթում (ծննդյան վկայականում) կատարված անգլերեն գրառման հետ».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.4-րդ կետով.
«5.4. Օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունը վերցնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում հետամուսնական ազգանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի նրա ամուսնու անձնագրում և ամուսնության փաստը հավաստող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ»:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում փոստային առաքումների կարգը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից:

Հավելված