Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 958 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1237-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 3-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ազդեցության գնահատման նախնական փուլում պարզվում է, որ նորմատիվ իրավական ակտի նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որևէ ապրանքային շուկայի» բառերով.
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Նախնական փուլում ազդեցության գնահատողը`
1) պարզում է իրավական ակտի նախագծով կարգավորվող նոր շրջանակների առնչությունն ապրանքների և ծառայությունների շուկաներին և առնչության դեպքում սահմանում է այն ապրանքներն ու ծառայությունները, որոնց շրջանառության ոլորտի (ապրանքային շուկայի) վրա հնարավոր ազդեցություն կարող են ունենալ կարգավորման նոր շրջանակները.
2) նորմատիվ իրավական ակտի նախագծի` ապրանքների և ծառայությունների շուկաներին առնչության դեպքում դիտարկում է այդ ապրանքային շուկայում մրցակցության առկա մակարդակը, որը հիմք կծառայի մրցակցային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման հետագա գործընթացի համար:».
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ազդեցության գնահատողն ազդեցության գնահատման նախնական փուլում դիմում է հանձնաժողովին` համապատասխան ապրանքային շուկայի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ ազդեցության գնահատման նախնական փուլում պարզվում է, որ նորմատիվ իրավական ակտի նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որևէ ապրանքային շուկայի: Հանձնաժողովն ազդեցության գնահատողին տրամադրում է ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվություն` ազդեցության գնահատողի կողմից արդյունքների տրամադրման վերաբերյալ գրությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեպքում` 3-օրյա ժամկետում: Ազդեցության գնահատողը սահմանված ժամկետում արդյունքները չստանալու դեպքում կարող է մրցակցության բնագավառում ազդեցության գնահատում իրականացնել առանց հանձնաժողովի կողմից ապրանքային շուկաների ուսումնասիրությունների արդյունքների:».
4) 17-րդ կետում «դիմում է» բառերը փոխարինել «կարող է դիմել» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: