Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2011, 952 - Ա

ԼԵՎՈՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Նկատի ունենալով դաշնակահար Լևոն Ավագյանի` երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան և մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, ինչպես նաև ելնելով հայկական երաժշտական արվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունից, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Լևոն Լևոնի Ավագյանին (ծնվ.` 1990 թվականի նոյեմբերի 1-ին, հասցեն` քաղ. Երևան, Գրիգոր Լուսավորչի փող., 3 շ., բն. 60: 2010 թվականին ընդունվել է Ավստրիայի Գրացի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի գարնանային զորակոչը: