14 Հուլիսի 2011, 970 - Ա
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել «Մշակութային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի շրջանակներում անցկացված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի գեղագիտական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերում» մրցույթի արդյունքները` «Կարալանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 358 840,490 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ: