14 Հուլիսի 2011, 975 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 113-Ն ԵՎ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին և առանձին պահպանվող Պուշկինի, Նալբանդի, Դիլիջանի թունելների պահպանման և շահագործման անընդհատությունն ապահովելու արդյունքում առաջացած պարտավորությունների մարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 113-Ն որոշման 2-րդ կետում «8000.0» թիվը փոխարինել «6363.0» թվով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների վերանորոգման գնման գործընթացի կազմակերպման մասին» N 765-Ա որոշման հավելվածի 1.2-րդ, 2.2-րդ և 3.1-ին տողերում նշված ճանապարհահատվածի անվանումը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Մ- 4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 69-ի գաբիոնային շարվածք» և հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 7 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման N 8 հավելվածում նշված օբյեկտների գծով 2011 թվականին կատարված աշխատանքների վճարումները նախատեսել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով` Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համար սահմանված կողմնորոշիչ չափաքա-նակների շրջանակներում:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով 2010 թվականի հուլիսի 29-ին կնքված N ՊԱՇՁԲ – 10/14-2 պայմանագրի գործողության ժամկետները երկարացնել մինչև 2011 թվականի մարտի 14-ը, իսկ 2010 թվականի հուլիսի 29-ին կնքված N ՊԱՇՁԲ – 10/14-1 պայմանագրի գործողության ժամկետը` մինչև 2011 թվականի մարտի 12-ը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված