Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2011, 968 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն դեպքում, երբ առկա է շենքերի, շինությունների կադաստրային արժեքը, սակայն բացակայում է վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը, վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը (Ակվ) հաշվարկել հետևյալ բանաձևով`
Ակվ = Ամիջին x Տվ xԳհ,
որտեղ`
Տվ-ն վարձակալության տրամադրվող տարածքի մակերեսն է,
Գհ–ն շենքերի, շինությունների հարկայնության գործակիցն է (որը հաշվարկվում է միայն առանձին գույքային միավոր հանդիսացող, երկու և ավելի հարկեր ունեցող շենք, շինությունների դեպքում), որը սահմանվում է `
առաջին հարկի համար՝ 1,2,
2-րդ և ավելի հարկերի համար` 1,0,
ձեղնահարկի և տեխնիկական հարկի համար` 0,7,
կիսանկուղային հարկի համար՝ 0,7,
նկուղային հարկի համար՝ 0,5,
Ամիջին-ը տվյալ շենքի, շինության մեկ քառ. մետրի կադաստրային միջին արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ամիջին = Ակ /Տը ,
որտեղ`
Տը-ն շենքի, շինության ընդհանուր մակերեսն է,
Ակ-ն շենքի, շինության (ընդհանուր) կադաստրային արժեքն է,».
2) 6-րդ կետի <<բ>> ենթակետում <<վարձակալն առնվազն 5 տարի>> բառերը փոխարինել <<վարձակալը>> բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: