28 Հուլիսի 2005, 1127 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների լիազորությունները սահմանված կարգով` մրցույթով մասնավոր հատվածին փոխանցվող գործընթացները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11 -ին կետով.
«11. Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ընդհանուր կարգը և աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը չեն տարածվում հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վրա, որոնց գործադիր մարմինների լիազորությունները, ոչ ուշ, քան մեկ տարի ժամանակահատվածում` սահմանված կարգով նախատեսված է մրցույթով փոխանցել մասնավոր հատվածին»: