Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2011, 962 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական տարածքներում գտնվող` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության ձևերը հաստատելու մասին»
N 1275-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ և 5-րդ կետերում «2009 թ-ի համար» բառերը փոխարինել «սույն արձանագրությունը կազմելուն նախորդող տարվա համար» բառերով.
2) 5-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սույն արձանագրությունը կազմելուն նախորդող տարում ոչ մի հարկ չի մուծվել».
3) 6-րդ կետում «աշխատակիցների քանակը 2009 թ.» բառերը փոխարինել «աշխատողների թիվը սույն արձանագրությունը կազմելուն նախորդող տարում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: