23 Հունիսի 2011, 925 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈ ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի NN 47, 45 և Պրոմեթևսի NN 28, 49 հասցեներում գտնվող շենքերի (այսուհետ` գույք) նկատմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի սեփականության իրավունքը գրանցելու և հետագայում բնակարանները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացող ընտանիքների (այսուհետ` շահառու) ցուցակին համապատասխան հատկացնելու համար՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 2,117.0 հազ. դրամ, այդ թվում`
1) 293.0 հազ. դրամ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար, որից`
ա. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 4.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
բ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար` 289.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).
2) 1,824.0 դրամ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը շահառուներին տրամադրելու նպատակով գործարքների վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար, որից`
ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 280.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
բ. նոտարի մատուցած ծառայությունների համար վճարելու նպատակով` 56.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով),
գ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 1,120.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
դ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար` 368.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարներից նույն կետում նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է, եթե բնակարանները հատկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակին համապատասխան` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությունը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` նոտարական ծառայություններ մատուցող նոտարների հետ կնքել փոխհատուցման պայմանագիր:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետում նշված շահառուների հետ կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված