7 Հուլիսի 2011, 918 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապա-հովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին անհրաժեշտ վարչական սարքավորումներով, այլ մեքենաներով և սարքավորումներով ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին 2011 թվականի ինն ամսում հատկացնել 25,000.0 հազ. դրամ (այդ թվում` բյուջետային ծախսերի տնտե-սագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 23,500.0 հազ. դրամ, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով` 1,500.0 հազ. դրամ):
3. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 07 ծրագրի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանո-րոգում» 5113-րդ հոդվածով նախատեսված 145,000.0 հազ. դրամ նախահաշվային արժեքով Սևանի թերակղզու պետական ամառանոցի տարածքում հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված