28 Հուլիսի 2005, 1125 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ծրագրի`
ա) 150-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2005 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «ՀՀ անտառային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում» բառերով.
բ) 176-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2005 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «ՀՀ անտառային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։