30 Հունիսի 2011, 950 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ՆՅԱՐԴԱ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Նախարարության ենթակայության երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ջեռուցման համակարգի, դռների, պատուհանների հիմնանորոգման աշխատանքների իրականացման, հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2011 թվականի ինն ամսում հատկացնել 301,512.4 հազ. դրամ (7,519.7 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Նախագծահետազոտական ծախսեր>> հոդվածով և 293,992.7 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածով)` համաձայն N 4 հավելվածի:
3. <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունում նախատեսվածից ավելի 40 խնամվողների շուրջօրյա խնամքի կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման և շուրջօրյա խնամքի ծառայությունների մատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2011 թվականի 4-րդ եռամսյակում հատկացնել 12,233.4 հազ. դրամ (5,360.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով և 6,873.4 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ջեռուցման համակարգի, դռների, պատուհանների հիմնանորոգման աշխատանքների իրականացման գումարը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել` երեխաների խնամքի և պաշտպա-նության գիշերօթիկ հաստատությունների ջեռուցման համակարգի, դռների, պատուհանների հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում: