7 Հուլիսի 2011, 942 - Ն
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ <<ՏԵՄՊ>> ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1282-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<զ>> ենթակետին և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի հենակետային վարժարան>>, <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի <<Տեմպ>> հենակետային վարժարան>> և <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի հենակետային վարժարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ`
1) <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի հենակետային վարժարան>>, <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի <<Տեմպ>> հենակետային վարժարան>> և <<Հայաստանի պետական ճարտա-րագիտական համալսարանի Վանաձորի հենակետային վարժարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)>> պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) սույն որոշմամբ վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը.
3) սույն որոշմամբ վերակազմակերպված վարժարանների աշակերտների` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և համապատասխան մասնաճյուղերի կազմում հանրակրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)>> պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1315-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> N 1015-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 1-ին կետը <<հանրակրթական>> բառից հետո լրացնել <<(ավագ դպրոց)>> բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
<<Համալսարանը <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի հենակետային վարժարան>>, <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի <<Տեմպ>> հենակետային վարժարան>> և <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի հենակետային վարժարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է:>>:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի <<Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հատկացնելու մասին>> N 1282-Ա որոշման հավելվածի <<Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված տարածքներ>> ցանկի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: