Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 733 - Ն

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 919-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) նոտարի կողմից կատարվող յուրաքանչյուր նոտարական գործողության համար վճարը ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այդ թվում՝ օրինակելի ձևերով փաս-տաթղթերի պատրաստումը և տրամադրումը՝ բացառությամբ սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման.
2) սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում նոտարի կողմից իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման համար կարող է լրացուցիչ գանձվել սույն որոշմամբ հաստատված սակագների 37-րդ կետով նախատեսված վճարը.
3) նոտարի կողմից իր գրասենյակից դուրս նոտարական գործողություններ կատարելու դեպքում կարող է գանձվել լրացուցիչ վճար` ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով.
4) նոտարի կողմից վավերացված նոտարական փաստաթղթերում թույլ տրված գրավրիպակների, թվաբանական սխալների ուղղումը և արդյունքում նոր նոտարական փաստաթղթերի տրամադրումը համապատասխան նոտարի կողմից կատարվում է անվճար.
5) նոտարի կողմից վավերացված փաստաթղթի նոտարական վավերացմամբ յուրաքանչյուր կրկնօրինակի տրամադրման համար վճարվում է հիմնական փաստաթղթի համար ծառայության վճարի մեկ քառորդը.
6) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու մասին» N 919-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված