Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2011, 944 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի <<02. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն>> ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարաններից երեքսենյականոց 3 բնակարանները հանձնվում են Հայաստանի Հանրապետությանը` համաձայն N 1 հավելվածի.
2) <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի <<02. Բնակարանային շինարարություն>> ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կառուցված բնակելի տներից 4 բնակելի տները և սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակարանները` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բնակավայրերում սահմանված կարգով հաշվառված` հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հաստատել <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի <<02. Բնակարանային շինարարություն>> ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի <<Վարպետաց>> թաղամասում կառուցված և չբաշխված բնակելի տներից բնակելի տուն ստացող Սպիտակ քաղաքի անօթևան ընտանիքների ցուցակը` համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետի հետ կնքել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակարանների նվիրատվության պայմանագիր.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նվիրատվության պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել պետական սեփականություն հանդիսացող բնակարանների հանձնման-ընդունման գործընթացը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախա-րարությանը` համաձայն N 2 հավելվածի.
3) սույն որոշման 2-րդ կետում նշված ընտանիքների շրջանում բնակելի տների բաշխման գործընթացն իրականացնել վիճակահանությամբ.
4) սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն բնակելի տների վիճակահանությամբ բաշխման արդյունքներով բնակելի տուն ստացող անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր` նշելով, որ բնակարանները (բնակելի տները) ընտանիքի անդամներին հատկացվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, և պայմանագրերի նոտարական վավերացման ու գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարանը (բնակելի տունը) ստացող անձի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված բնակարանների (բնակելի տների) բաշխման արդյունքներով բնակարան (բնակելի տուն) ստացող անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր` նշելով, որ բնակարանները (բնակելի տները) ընտանիքի անդամներին հատկացվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, և պայմանագրերի նոտարական վավերացման ու գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարանը (բնակելի տունը) ստացող անձի միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված