23 Հունիսի 2011, 924 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՀԱՅԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտատեխնիկական մշակումների իրացմանը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմա-կերպությանը (այսուհետ` «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ) լատվիական «FNG Invest» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցությամբ ստեղծել «ԲԻՈԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` պայմանով, որ`
1) լատվիական «FNG Invest» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կկատարի մինչև 350 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրումներ` օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների պրեպարատիվ արտադրության համար անհրաժեշտ տեխնո-լոգիական սարքավորումների և քիմիական ռեակտիվների ձեռքբերման համար, որոնք կտրամադրվեն «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ին` անհատույց օգտագործման իրավունքով` մինչև համատեղ գործունեության ավարտը երաշխիքային ժամկետով.
2) օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների պրեպարատիվ արտադրությունը կկազմակերպվի «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի փորձաարտադրական կայանում.
3) միջազգային շուկայում արտադրանքի իրացման գործընթացները` ներառյալ մարքեթինգային և գովազդային ծառայությունները, արտադրանքի փաթեթավորումը, արտահանումը, անհրաժեշտ հումքի ներկրումը, կստանձնի նոր ստեղծվող «ԲԻՈԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: