30 Հունիսի 2011, 931 - Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 1-Ի ԵՐԵՎԱՆ-ԱՇՏԱՐԱԿ, ԵՐԵՎԱՆ-ԱՐԱՐԱՏ ԵՎ ՏՐԱՆՇ 2-Ի ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈւԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 1-ի Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ և տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերա-կառուցման մանրամասն նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում իրականացնել նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հավելված