Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 945 - Ա

ԵՐԵՎԱՆԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ N 169 ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ (ՋԵՌՈՒՑՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի Հ. Շիրազի անվան N 169 դպրոցի հիմնանորոգման (ջեռուցման) աշխատանքների իրականացման նպատակով ընտրված կապալառուի հետ կնքել գնման պայմանագիր` պայմանով, որ ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացվող շինարարական մրցույթների արդյունքում գոյացող հնարավոր տնտեսումներն ուղղել Երևանի Հ. Շիրազի անվան N 169 դպրոցի հիմնանորոգման (ջեռուցման) ֆինանսավորմանը:
3. Սույն որոշման առաջին կետով նախատեսված աշխատանքների գնում իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր