Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2005, 1123 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ի N 945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 945-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգում`

ա) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի «գ» ենթակետը.

բ) 6-րդ կետը «Լիցենզիա տալու» բառերից հետո լրացնել «և մասնագիտական որակավորման ստուգման» բառերով.

գ) 10-րդ կետի «գ» ենթակետում «տուրքի վճարման անդորրագիրը» բառերը փոխարինել «տուրքերի վճարման անդորրագրերը» բառերով.

դ) 12-րդ և 13-րդ կետերի «բ» ենթակետերը «անվանաքարտ կրելը» բառերից առաջ լրացնել «լիազոր մարմնի հաստատած կարգով» բառերով: