Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 894 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի`
ա. 2-րդ կետում «(այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «(այսուհետ` լիազոր մարմին)» բառերով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերք-օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի լրակազմ փաթեթի պատճենի առկայության դեպքում լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում` ըստ ուսումնասիրության ձևերի:»,
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են պետական գրանցման գրանցամատյանում, և տրվում է գրանցման մասին տեղեկանք՝ 3 օրինակից. առաջինը տրամադրվում է ընդերքօգտագործողին, 2-րդ օրինակը` պետական գրանցում կատարող մարմնին, իսկ 3-րդ օրինակը` հանքային իրավունք տրամադրող մարմնին:»,
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` հաշվետվությունների հաշվառման գրանցամատյանում։»,
ե. 6-րդ, 10-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
զ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերք-օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթում փոփոխության կատարման դեպքում աշխատանքը վերագրանցվում է սույն կարգի 3-րդ կետի համա-ձայն:»,
է. 9-րդ կետից հանել «Ընդերքօգտագործողների» բառը,
ը. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն կարգի 5-րդ կետում նշված ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) լիազոր մարմնում պահպանվում է անժամկետ:»,
թ. ամբողջ տեքստում «Նախարարություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման մասին տեղեկանքի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված