Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 886 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 950-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 176-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 950-Ն որոշման նախաբանը «51.6-րդ հոդվածի 3-րդ կետին» բառերից հետո լրացնել «,«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.5-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու մասին» N 176-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետը «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների առողջական վիճակի համապատասխանության ստուգումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.»:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողին ներկայացվող` առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 461-Ն որոշումը:
4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: