Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2005, 1119 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1306-Ն ԵՎ N 1321-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 347-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1306-Ն և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 319-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1321-Ա որոշումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հարապարակմանը հաջորդող օրվանից: