Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 883 - Ա

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ (BMZ- N 2003 66 054)» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշումը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 7-րդ կետի «է» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Տարածաշրջանային հզորության փոխանակում-I, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդման վերականգնում (BMZ- N 2003 66 054)» վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված գումարը (շուրջ 134 500 եվրո) «Ալավերդի-2» ենթակայանում «Ալավերդի-Գարդաբանի» 220 կՎ օդային գծի վրա բարձր հաճախականային կապի սարքավորման տեղադրման, ինչպես նաև «Վանաձոր-2», «Կամո» և «Ալավերդի-2» ենթակայանների անխափան շահագործման համար անհրաժեշտ պահեստամասերի ձեռք- բերման նպատակով օգտագործելու վերաբերյալ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի առաջարկությանը: