30 Հունիսի 2011, 880 - Ա
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Նարեկ Հայկազի Հարությունյանին (ծնվ.` 1990 թվականի օգոստոսի 9-ին, քաղ. Երևան, Գ. Նժդեհի փող., 28 շենք, բն. 9, ընդունվել է Գերմանիայի <<Կարլսրուհե>> բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություն, որն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող արվեստի բուհերից է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի աշնանային զորակոչը: