28 Հուլիսի 2005, 1118 - Ն
2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԵՎ «ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 7.1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «15. Ռազմագիտության կաբինետների վերականգնման գծով պետական պատվեր» և «06. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովում» ծրագրերի ֆինանսավորման չափերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: