2 Հունիսի 2011, 873 - Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆ-ՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿԱՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման (պայմանագիր` N JR2/W2/017) նպատակով 2011 թվականի մարտի 21-ին անցկացված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի՝ 2011 թվականի մարտի 29-ին հաստատված N JR2/W2/017 մրցույթի արդյունքները՝ 592,814,884 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պայմանագրային արժեքով՝ մրցույթի հաղթող ճանաչելով «ՀԱԷԿ-ի Շինարարություն» փակ բաժնետիրական ընկերությունը: