Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 869 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 37-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 75-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառա-վարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված «Րաֆֆու անվան N 36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Կոմիտաս 37 հասցեում գտնվող ուսումնական շենքի աջակողմյան թևի` 2829.0 հազ. դրամ արժողությամբ ու 527,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկրորդ հարկը (տարածքի փաստացի մակերեսի համար հիմք ընդունել սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված մակերեսը) և նույն տարածքի հետնամասի բակային աստիճանավանդակը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Կրթության պետական տեսչություն» առանձնացված ստորաբաժանմանը տրամադրելու համար:
2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» N 37-Ա որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցված, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին: