Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2011, 867 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ և 34-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակներն ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությաննն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի կազմը:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի ցանկի 1-ին կետի 32-34-րդ ենթակետերով և 3-րդ կետի 37-45-րդ ենթակետերով սահմանված տեսակները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կարող են օգտագործվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ ահաբեկչական գործողությունների դեմ պայքար իրականացնելիս, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելիս:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինությունից հանված հատուկ միջոցները և անհա
տական պաշտպանության միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` ոչնչացնելու համար:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Ոuտիկանության uպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեuակների ցանկը հաստատելու մասին» N 1238-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված