Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2011, 866 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 925-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 500-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» N 673-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի «Գիլան» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 930-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 925-Ն
որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1203-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշման N 2 հավելվածի 29-րդ կետի երկրորդ պարբերությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների կառավարման պլանը և սահմանների նկարագիրն ու հատակագիծը հաստատելու մասին» N 500-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետի 2-րդ ենթակետում «23095.5» թիվը փոխարինել «23213.5» թվով.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 1-ին գլխի 1.1-ին կետի N 1 աղյուսակի առաջին տողից հանել «Գիլան» պետական արգելավայր» բառերը,
բ) 4-րդ գլխի 4.1-ին կետի երրորդ պարբերությունից հանել «Գիլան» և» բառերը,
գ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ գլխի 4.1-ին կետի չորրորդից մինչև յոթերորդ պարբերությունները («Գիլան» պետական արգելավայր» բաժինը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: