Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2011, 861 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգում`
ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացման և (կամ) բացթողման դեպքում` տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին տեղեկանք»,
բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին ենթակետով.
«23.1. Այն դեղատները և դեղատնային կրպակները, որոնք իրացնում և (կամ) բաց են թողնում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր, պետք է ունենան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման համար պահեuտ (բունկեր): Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և uարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային uարքավորումների էլեկտրաuնուցման համակարգը պետք է ունենա պահեuտային էլեկտրաuնուցման աղբյուր:»,
գ. դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի NN 1 և 2 ձևերի 8-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ և 11-րդ ենթակետերով.
«Տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին (ընդգծել)».
2) որոշման 1-ին կետի «ե» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգում`
ա. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.
«ժ) Տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին»,
բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.4-րդ ենթակետով.
«7.4. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր իրենց գործունեության ընթացքում կիրառում և (կամ) բաց են թողում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր, պետք է ունենան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման համար պահեuտ (բունկեր): Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և uարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային uարքավորումների էլեկտրաuնուցման համակարգը պետք է ունենա պահեuտային էլեկտրաuնուցման աղբյուր:».
3) որոշման 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշմամբ հաստատված` բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի N N 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) իրենց գործունեության իրականացման ընթացքում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում կամ բացթողում իրականացնող անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելիս` լիցենզիայի «Գործունեության տեսակը» տողում, գործունեության տեսակը նշելուց բացի, կատարվում է նաև հետևյալ նշումը`
«Դեղատնային գործունեության (ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը և (կամ) բացթողումը) ընդգծել)».
2) իրենց գործունեության իրականացման ընթացքում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում իրականացնող կամ կիրառող անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելիս` լիցենզիայի «Գործունեության տեսակը» տողում, գործունեության տեսակը նշելուց բացի, կատարվում է հետևյալ նշումը.
«Բժշկական օգնություն և սպասարկում (ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողումը և (կամ) կիրառումը) ընդգծել)»:
3. Բարդ լիցենզիա uտանալու համար անհրաժեշտ փաuտաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոuտով, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը դեղատնային գործունեության ու բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստացած այն անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, որոնց համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Հավելված