Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 815 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 477 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 477 որոշումը:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
2) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
3) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
4) մագիստրոսական, հետբուհական մասնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում.
5) մագիստրոսական և հետբուհական մասնագիտական կրթության նպատակով օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական կրթության կազմակերպում.
6) միջազգային գիտաուսումնական ծրագրերի իրականացում.
7) ակադեմիայի աշխատողների և սովորողների հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված