10 Հունիսի 2011, 835 - Ն
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացման աշխատանքների պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացման աշխատանքներն իրականացնել ըստ սույն որոշման հավելվածում նշված ժամանակացույցի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված