Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 817 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆ ՄԵՂՐՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրիքի 204.1-ին հոդվածին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ, 48.1-ին, 60-րդ, 73-րդ ու 76-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարու-թյունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրու մաքսային կետի` Սյունիքի մարզի Կարճևան գյուղի Մայրուղի-4 հասցեում գտնվող տարածքից` 800 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասն առանց մրցույթի, 49 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով հանձնել «Դյութի Ֆրի Ալիանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված անմաքս առևտրի խանութ և նրա պահեստային տարածք կառուցելու համար:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված`
1) կառուցապատման իրավունք ձեռք բերած անձը հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարը վճարում է հողի կադաստրային գնահատման արժեքին հավասարեցված տարեկան վարձավճարի չափով.
2) կառուցապատման իրավունքի պայմանագրում պետք է ներառվեն քաղաքաշինական նորմերի, կառուցապատման հատուկ պայմանների և քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ դրույթներ` կապված կառուցապատվող տարածքը հատուկ նշանակության հողեր համարվելու հետ.
3) սույն որոշման 1-ին կետով նախատեսված կառուցապատման իրավունքի պայմանագրի նոտարական վավերացման ու կառուցապատման իրավունքի պետական գրանցման ծախսերը կատարվում են «Դյութի Ֆրի Ալիանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին: