Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 794 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1024-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Կյուրինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 1.35 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`
1) համայնքի ղեկավարի միջոցով ապահովել Նոր Կյուրինի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող բնակավայրի մեկ հեկտար հողամասի` անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրումը «Մոնթե Մելքոնեան» հասարակական կազմակերպությանը` Մոնթե Մելքոնյանի տուն-թանգարանի կառուցման համար.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Մոնթե Մելքոնեան» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված