Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 781 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1315-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1813-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2175-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթա-կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի քաղաքապետարանի «Երևանի N 7 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Երևանի քաղաքապետարանի «Երևանի N 9 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ճարտա-րագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով
«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերանվանելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել ուսումնական հաստատությունների` միացման ձևով վերակազմակերպումը.
2) ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապա-տասխան հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ միացման ձևով վերակազմակերպված ուսումնական հաստատությունների շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`
1) ուսումնական հաստատությունների գործունեության դադարման պետական գրանցումը տվյալ կազմակերպության միջոցների հաշվին.
2) ուսումնական հաստատությունների կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը.
3) միացման ձևով վերակազմակերպվող ուսումնական հաստատությունների ուսանողների հետագա ուսումնառությունը:
9. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված պահանջների կատարումը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1315-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1813-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետի 2-րդ պարբերությունը «ՀՊՄՀ-ի Երևանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերից հետո լրացնել «և Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2175-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»:
13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 20-ից: