26 Մայիսի 2011, 767 - Ա
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒUՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ UՏԱՑՎԱԾ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա U Ի Ն
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ ու 49-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2010 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած 31870.5 հազ. դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին ապահովել, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված, ընկերության կանոնադրության փոփոխության` սահմանված կարգով գրանցումը: