Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 805 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթները և ընտանեկան բժշկի գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևը հաստատելու մասին» N 539-Ն որոշմամբ հաստատված ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթ-ների 16-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) կատարել և մեկնաբանել արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական ռուտինային (պարզ) լաբորատոր հետազոտություններ, որոնց հնարավորություններն առկա են բժշկական հաստատությունում, մեկնաբանել ուլտրաձայնային և բիոքիմիական հետազո-տություններ, վերծանել դրանց տվյալները, մեկնաբանել արյան, մեզի, խորխի քննության, ստամոքսահյութի, դուոդենալ հետազոտության, կոպրոգրամայի, ողնուղեղային հեղուկի, ճառագայթային, էլեկտրաֆիզիոլոգիական, ռենտգենաբանական և այլ հետազոտությունների տվյալներ, իսկ լրացուցիչ մասնագիտացման ու համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կատարել և մեկնաբանել ուլտրաձայնային և բիոքիմիական հետազոտություններ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: