Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2011, 804 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1735-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈ¬ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության
2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման հավելվածի 1-ին կետում`
ա. «տիպի և մասնագիտացված:» բառերը փոխարինել «,մասնագիտացված և ընտանեկան տիպերի» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
«Ընտանեկան տիպի մանկատներ, որոնք իրականացնում են 3-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող երեխաների խնամքը` ըստ հետևյալ տարիքային խմբերի`
ա) մանկական տան փուլ` իրականացնում է 3-13 տարեկանների խնամքը`
8 երեխայից ոչ ավելի խմբերով, ընտանիքների միջոցով (փոխարինող ընտանիքներ), ղեկավարվում են ոչ կենսաբանական մոր/ծնողների կողմից.
բ) երիտասարդական տան փուլ` իրականացնում է 13-18 տարեկանների խնամք`
8 երեխայից ոչ ավելի խմբերով.
գ) կիսաանկախ բնակության փուլ, որը կազմակերպում է 18-23 տարեկանների խնամքը` բնակարաններ վարձակալելու, համապատասխան մասնագետների հսկողությամբ նրանց խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում աջակցելու:».
2) որոշման հավելվածի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երեխաների աջակցության կենտրոն` բնակչության սոցիալական պաշտ-պանության հաստատություն, որն իրականացնում է` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ժամանակավոր խնամքը, այդ երեխաների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանք-ները մինչև երեխային ծնողին վերադարձնելը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում` մանկատանը տեղավորելը:»,
բ. 8-րդ կետը «Ընդհանուր տիպի մանկատուն» բառերից հետո լրացնել «և ընտանեկան տիպի մանկատուն» բառերով,
գ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Երեխաների աջակցության կենտրոնում կարող են տեղավորվել հետևյալ երեխաները`
ա) ընտանիքում կոնֆլիկտներ ունեցող, դաժան վերաբերմունքի ենթարկված.
բ) բռնության ենթարկված.
գ) հաշմանդամ .
դ) հակասոցիալական վարք դրսևորած, այդ թվում` մուրացիկ, թափառաշրջիկ.
ե) սոցիալապես անապահով` անօթևան ընտանիքների.
զ) առանց ծնողական խնամքի մնացած.
է) դժբախտ պատահարի ենթարկված կամ արտակարգ իրավիճակում հայտված.
ը) սոցիալապես մեկուսացված:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 1735-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետում «երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններից» բառերը փոխարինել «երեխաների աջակցության կենտրոններից» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետում «6-18 տարեկան» բառերը փոխարինել «դպրո-ցահասակ» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: