28 Հուլիսի 2005, 1094 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1934-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները, ինչպես նաև երկարամյա ծառայության համար համապատասխան դրամական հավելավճարների չափերը սահմանելու մասին» N 1934-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները սահմանելու մասին».
բ) որոշման նախաբանում «և 41-րդ հոդվածի առաջին մասերին» բառերը փոխարինել «մասին» բառով.
գ) որոշման 1-ին կետից հանել «և դրանց համապատասխան հավելավճարների չափերը» բառերը.
դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
ե) որոշման N 1 հավելվածում՝
ուժը կորցրած ճանաչել «Հատուկ կոչման համար տրվող դրամական հավելավճարի չափը (դրամ)» սյունակը,
«Մաքսային ծառայության կապիտան» տողը «Վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել`
«Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ
Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի պետ» բառերով,
«Մաքսային ծառայության ավագ լեյտենանտ» տողը «Վերադաս մաքսային մարմնի տեսուչ» բառերից առաջ լրացնել`
«Վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետ
Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի պետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։