Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2011, 774 - Ն

ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի
4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավագ և հիմնական դպրոցների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) 2011-2012 ուսումնական տարվանից սույն որոշմամբ հաստատված ավագ դպրոցներում առաջին դասարաններ սովորողների ընդունելություն չի կատարվելու` բացառությամբ Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոցի, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներին թույլատրվելու է ուսումը շարունակել այդ ավագ դպրոցներում.
2) Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոցում 2012-2013 ուսումնական տարվանից առաջին դասարաններ սովորողների ընդունելություն չի կատարվելու.
3) 2011-2012 և 2012-2013 ուսումնական տարիների ընթացքում սույն որոշմամբ հաստատված հիմնական դպրոցներին թույլատրվելու է ուսումնական գործընթացը շարունակել համապատասխանաբար 11-րդ և 12-րդ դասարաններում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի
«Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 67-րդ կետում «հիմնական» բառը փոխարինել «ավագ» բառով:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը`
1) Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ ապահովել սույն որոշմամբ ավագ դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) հաստատել սույն որոշմամբ ավագ դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 2012-2013 ուսումնական տարվա ավարտին հաստատել սույն որոշմամբ հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշման 5-րդ կետում նշված ժամկետում հաստատել սույն որոշմամբ հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանո
նադրությունները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված