21 Հուլիսի 2005, 1088 - Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) անասնաբուժության մեջ օգտագործվող կենսապատրաստուկների (անասնաբուժական դեղամիջոցների) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը՝ համաձայն N 1հավելվածի.
բ) ներմուծման կամ արտահանման հավաստագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և արտահանվող անասնաբուժական դեղամիջոցների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածի 2-րդ կետի «ե» ենթակետից հանել «անասնաբուժական նշանակության կենսապատվաստուկների և» բառերը.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 3-րդ կետի «ը», «թ», «ժ», «ժա» ենթակետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր