2 Հունիսի 2011, 761 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի <<Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված <<Հազարամյակի մարտահրավեր>> համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին>> N 1461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը `
1) որոշմամբ հաստատված կարգի 9.1-ին կետում <<ապահովագրության>> բառը փոխարինել <<ապահովության>> բառով.
2) որոշմամբ հաստատված կարգի 9.1-ին կետը <<բ>> ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<գ>> ենթակետով.
<<գ) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց:>>:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին>> N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգը 10-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ ենթակետով.
<<2) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց:>>:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1091-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, կարգի 2-րդ գլխի վերնագրում, 1.2-րդ, 1.3-րդ և 2.1-ին կետերում <<հարկային և մաքսային>> բառերը փոխարինել <<հարկային, մաքսային և պարտադիր այլ>> բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 2.1-ին կետը <<գ>> ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<դ>> ենթակետով.
<<դ) ապահովադիրների ազատում` սոցիալական ապահովության վճարներից:>>,
բ. 2.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.6-րդ կետով.
<<2.6. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ
2.6.1. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապահովադիրների ազատում օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու, գանձելու և պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից:>>:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի <<Մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին>> N 256-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, կարգի 2-րդ գլխի վերնագրում, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում <<հարկային և մաքսային>> բառերը փոխարինել <<հարկային, մաքսային և պարտադիր այլ>> բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը <<գ>> ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<դ>> ենթակետով.
<<դ) ապահովադիրների ազատում` պարտադիր սոցիալական ապահովության վճարներից:>>.
3) որոշմամբ հաստատված կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
<<9.1. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ
Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապահովադիրների ազատում օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու, գանձելու և պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից:>>.
4) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը <<ա>> ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<ա.1>> ենթակետով.
«ա.1) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներն ազատվում են իրենց վճարված եկամուտներից շահութահարկի վճարման պարտավորությունից, եթե համաձայնագրերով նախատեսված է ոչ ռեզիդենտի ազատում շահութահարկից.»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: