Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2005, 1086 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև կոմունալ ծախսերը նորմավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել՝

ա) որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի կարիքների համար քաղաքային ռադիոցանցի և ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի կազմակերպությունների կապի միջոցների տեսակների, քանակի և կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի նորմաները` համաձայն հավելվածի.

գ) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համար լաբորատոր հետազոտությունների հետ կապված լրացուցիչ ծախսը`

խմելու ջուր, ջրահեռացում՝ տարեկան 17500 լ,

էլեկտրաէներգիա՝ տարեկան 32000 կՎտ. ժ.

դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար փոստային ծառայությունների ձեռքբերման ծախսը՝ տարեկան 3700 հազ. դրամ.

ե) որ սույն կետում չնշված դեպքերում, որպես կապի ծառայությունների ձեռքբերման և կոմունալ ծախսերի նորմաներ, գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաները.

զ) որ սույն որոշմամբ սահմանված նորմաները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վրա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023