Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2011, 754 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 4րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 16րդ հարկից 77.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 179672.712 դրամ սկզբնական արժեքով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` տարածք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերության միջոցների հաշվին: