Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2005, 1085 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նովոսելցովոյի գյուղական համայնքի պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.15 հեկտար հողերը, որից` 1.2 հեկտար արոտավայր, 0.25 հեկտար խոտհարք, 0.7 հեկտար այլ հողեր` համաձայն հավելվածի, փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար.

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

Արխիվ

2024

2023